Բեռլին (քանդակ)
Բեռլին (քանդակ) | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Matschinsky-Denninghoff?[1] |
Ստեղծում | 1987 |
Երկիր | Գերմանիա |
Քաղաք | Շարլոտենբուրգ[1] |
Բնակավայր | Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ |
Փողոց | Tauentzienstraße?[1] |
Նյութ | chrome nickel steel?[1] |
Մասն է | Skulpturenboulevard?[1] |
Berlin (sculpture in Berlin-Charlottenburg) Վիքիպահեստում |
Բեռլին, քանդակ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի արևմտյան մասում՝ Թաուենցինշտարս փողոցում։
Հուշարձանի ստեղծման միտքն առաջացել է 1985 թվականին, բացվել է 1987 թվականին քանդակագործ ամուսիններ Բրիգետ Մացչինսկի-Դենինհոֆի և Մարտին Մացչինսկու կողմից[2]։ Քանդակի հիմնական մոտիվը՝ «կոտրված շղթան», խորհրդանշում է Բեռլինի պատի կառուցմամբ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միջև առաջացած կապը[3]։
Թեև պատն ապամոնտաժվել է, քաղաքապետարանը գնել է քանդակը տիկին Մացչինսկի-Դենինհոֆից՝ ի հիշատակ Գերմանիայի պատմության ցավալի էջի[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեռլին» քանդակը Կուրֆյուրստենդամ քանդակների բուլվարում ստեղծված ութ քանդակներից մեկն է[4]՝ ստեղծված 1987 թվականին "Skulpturenboulevard Kurfürstendamm" միջոցառման ժամանակ, որն Արևմտյան Բեռլինի քաղաքապետարանը նախաձեռնել էր Բեռլինի 750-ամյա տարելիցի առթիվ[3]։ Տեղադրված ութ քանդակներից միայն երեքը ստացան տարելիցից հետո տեղայնքում մնալու թույլտվություն (Բեռլին, Բուրգ, և der nackten Maja տեսքով կադիլաներ)[4], «Բեռլին» քանդակը քաղաքապետարանն ու Deutsche Bank ձեռք բերեցին սկզբնական վարձակալության ժամկետի ավարտից հետո[3]։
Միջոցառման համար քանդակագործներին թույլատրել էին ազատ կերպով որոշելու, թե որտեղ կամ Կուրֆյուրստենդամ շրջակայքում տեղադրել իրենց աշխատանքը[3]։ Մացչինսկի-Դենինհո զույգը հուշարձանի տեղադրման համար ընտրեց Թաուենցինշտաս փողոցը՝ Վիլհելմ I Հոհենցոլեռնի հիշատակի եկեղեցու դիմաց, որն էական վնաս էր կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից։
Քանդակը բաղկացած է մոտ 2 մետր տրամագծով դեպի երկինք հառնող չորս պողպատե խողովակներից՝ ամրացված բետոնե հիմքով։ Յուրաքանչյուր կողմի երկու կողմերից մեկը մոտ կես մետր թեքվում է, այնուհետև ամբողջությամբ փոխելով ուղղությունը՝ հանգույցվում է՝ խորհրդանշելով Բեռլինի երկու կողմերի միջև սերտությունն ու մեկուսացումը[3]։ Խողովակների մակերեսը ծածկված է քրոմի նիկելի պողպատով, որը նրան հաղորդում է «շողացող ազդեցություն», ինչը, կախված օրվա ժամից, կարող է մթնել կամ փայլել[3]։
Նկարագրելով Բեռլինի քանդակի նպատակն ու ազդեցությունը՝ Բրիգետ Մացչինսկի-Դենինհոֆը նշել է.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://bildhauerei-in-berlin.de/bildwerk/berlin-2/
- ↑ 2,0 2,1 Berlin (skulptur) - Berlin: von A bis Z (գերմաներեն)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bildhauerei in Berlin - Berlin, 1985-87 Արխիվացված Հունիս 14, 2008 Wayback Machine (գերմաներեն)
- ↑ 4,0 4,1 Skulpturenboulevard - Berlin: von A bis Z (in German)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեռլին (քանդակ) կատեգորիայում։ |